Մշակույթի նախարարությունը արձագանքում է

14:44 | Փետրվար 06, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետություն մշակույթի նախարարության
հայտարարությունը

ՙՀայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի արթիվ՚ քրեական գործ հարուցելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 2010 թվականի փետրվարի 5-ին տարածած հայտարարության կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտնում է, որ 2007 թ. ՀՀ մշակույթի նախարությունը, ունենալով մշակույթի ոլորտում քաղաքականություն իրականացնելու երկարատև ռազմավարական ծրագրի, ինչպես նաև մշակույթի ոլորտի որոշ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու նախագծերի անհրաժեշտություն, սահմանված կարգով դիմել է ՙՊետական գնումների գործակալությանը՚` մրցույթ կազմակերպելու համար, սակայն հայտարարված մրցույթին մասնակցելու որևէ հայտ չի ներկայացվել և մրցույթը հայտարարվել է չկայացած:

Այնուհետև` օրենքով սահմանված կարգով, կնքվել է մեկ անձից աշխատանքների գնման պայմանագիր: Պայմանագրի կատարման արդյունքում ՀՀ մշակույթի նախարարությունն ընդունել է պայմանագրի առարկա հանդիսացող փաստաթղթերը` ՙՀայաստանի Հանրապետության մշակույթի զարգացման 2008-2013 թթ. ռազմավարության՚ և այլ իրավական ակտերի նախագծերը: Դրանք առկա են նախարարությունում, և մինչ օրս այդ փաստաթղթերի հիման վրա ձևավորվում ու իրականացվում են մշակույթի տարբեր ոլորտներում կաճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը պատրաստակամ է ամենայնս աջակցել գործի բազմակողմ ու օբյեկտիվ քննությանը և նախաքննության մարմնին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու նյութերը:

ՀՀ մշակույթի նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Արխիվ
Rambler's Top100